«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Շվեդիան՝ հոկեյի աշխարհի չեմպիոն

Շվեդիան՝ հոկեյի աշխարհի չեմպիոն
22.05.2017 | 19:34

Հոկեյի աշխարհի առաջնությունն ավարտվել է: Շվեդիայի հավաքականը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչ խաղում շվեդները հետխաղյա բուլիտներով 2:1 հաշվով հաղթել են Կանադայի հավաքականին:

Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Երրորդ տեղի համար խաղում Ռուսաստանի հավաքականը 5:3 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեդիան վերջին անգամ հաղթել էր աշխարհի առաջնությունում 2013 -ին:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ